News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Ճանապարհային ոստիկանության՝  ապրիլի 20-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքներ կիրառելու վերաբերյալ վերջին հայտարարության համատեքստում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին մինչեւ ապրիլի 19-ը ձեռք բերել ԱՊՊԱ վկայագրեր:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սակայն, քանի որ վերջին շրջանում հայտնաբերվել են կեղծ ԱՊՊԱ վկայագրերի վաճառքների դեպքեր, խնդրում ենք բոլորին պահպանել անվտանգության տարրական միջոցներ, որոնք թույլ կտան խուսափել խարդախություններից:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի մասնաճյուղերի լայն ցանց՝ 47 վաճառքի գրասենյակներ Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հանդիսանում են վկայագրերի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Սեփական գրասենյակների ամբողջական ցանկը ներկայացված է Ընկերության կորպորատիվ կայքում՝ www.RGS.am: Վկայագրերի պատվիրումը կայքի միջոցով կամ ընկերության հեռախոսահամարներով նույնպես բացարձակապես անվտանգ է:

Եթե ձեռք եք բերում ԱՊՊԱ պայմանագիր գործակալներից, ապա օգտվե՛ք ծանոթ գործակալների ծառայություններից: Անծանոթ անձից վկայագիր ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է լինել խիստ զգույշ: Տեղեկացնում ենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության բոլոր ապահովագրական գործակալները գրանցված են ՀՀ Կենտրոնական Բանկում եւ ունեն հաշվառման վկայական: Պետք է անպայման ստուգել նման անձանց մոտ վերոհիշյալ փաստաթղթի  առկայությունը: Եթե ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործակալ ներկայացող անձը չի ներկայացնում ԿԲ վկայական, ապա Ընկերությունը չի երաշխավորում նման գործակալից ձեռք բերված վկայագրի վավերականությունը:

Ավելացել են անօրինական ճանապարհով ձեռք բերված բազաներով զանգահարելու եւ զեղչով ԱՊՊԱ պայմանագրեր վաճառելու փորձերը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հիշեցնում է, որ ԱՊՊԱ օրենքով արգելված է տրամադրել զեղչեր՝ բացառությամբ անվթար վարելու համար նախատեսված բոնուսների:

Խնդրում ենք բոլոր հաճախորդներին հաշվի առնել, որ կեղծ ԱՊՊԱ վկայագրերը չեն գրանցվում էլեկտրոնային համակարգում, որի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կիրառում է տուգանքներ: Հետեւաբար, ձեռք բերելով ԱՊՊԱ վկայագիրն ընդամենը 2-3 հազար դրամ զեղչով, ավտոսեփականատերերը դիմում են տուգանք ստանալու ռիսկի, եթե պարզվի, որ վկայագիրը կեղծ է: Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ վկայագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար նշանակվում է 5,000 դրամ տուգանք, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար՝ 100,000 դրամ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ