ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ուղեւորվում է Հյուսթոն՝ հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ես այսօր ուղեւորվում եմ Հյուսթոն՝ հանդիպելու հայկական եւ ադրբեջանական համայնքների հետ: Մենք պետք է անկեղծ քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը: