News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դուբլինից ուսանողուհին եւ նրա երկու ընկերները կարողացել են ապացուցել տարածված կարծիքը, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում առնվազն 7 նմանակ ունի:

Շաբաթներ առաջ Նիմֆ Ջինին, Հարրի Ինգլիշը եւ Թերենս Մանզանգը համացանցում «Twin Strangers» («Անծանոթ երկվորյակներ») հարթակ են ստեղծել եւ նույնպիսի էջ՝ Facebook-ում: Նրանք բոլոր ցանկացողներին առաջարկել են գտնել աշխարհում իրենց «պատճենին»:

Նախագիծն արդեն հետաքրքրել է մի քանի հազար օգտատերերի: Իսկ առաջինն իր նմանակին գտել է հենց Նիմֆը: Նա 29-ամյա Քարեն Քրենիգանն է Իռլանդիայից:

Ըստ RG-ի, աղջիկները զարմանալիորեն նման են միմյանց: Նրանք պատրաստ են երդվել, որ ազգականներ չեն եւ երբեք չեն հանդիպել: Անցյալ հանգստյան օրերին նրանք հանդիպել են եւ մի քանի ժամ շարունակ շփվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ