News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապի հայտարարությունը բացարձակապես արդարացի էր, իսկ Թուրքիան պետք է ընդունի եվրոպական արժեքները, եթե ցանկանում է ԵՄ մտնել։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ Ջորջթաունի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, գրում է La Stampa-ն։ Այսօր նա հանդիպում է ունենալու  նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

Իտալիայի վարչապետը պաշտպանել է Հռոմի Պապի հայտարարությունը եւ Թուրքիային կոչ արել ընտրություն կատարել. «Ես աջակցում են Թուրքիայի եվրաինտեգրացումը։ Սակայն Անկարան պետք է որոշում կայացնի եւ ընդունի, որ կիսում է մեր արժեքները»,- հայտարարել է Ռենցին։

Մի քանի օրվա լռությունից հետո Ռենցին որոշել է հստակ ու պարզ արտահայտվել, նշում է Tgcom24-ը։ «Հռոմի Պապը շատ հստակ բարձրաձայնեց այն, ինչ կատարվել էր Հայաստանում։ Թուրքիան արձագանքեց դրան, իսկ արտգործնախարար Ջենտիլիոնին քննադատեց Անկարայի հայտարարությունը։ Այս  պահին Թուրքիայի ինտեգրման գործընթացը  կախված է Անկարայից»,- ասել է Ռենցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ