News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական հակառասիստական շարժում կազմակերպությունը (EGAM) իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանին Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունից հետո պաշտոնանկ անելու կապակցությամբ։

Կազմակերպության հայտարարության մեջ ասված է, որ 2014թ.-ից Մահչուփյանը եղել է Թուրքիայում բարձր պաշտոններ զբաղեցրած միակ հայը։  «Չնայած վարչակազմի «անսպասելի պաշտոնանկության» մասին պնդումներին՝ դա իհարկե պաշտոնից ազատում էր։ Իրական պատճառը պարզ է. Մահչուփյանը չի ընդունում պետության ժխտողական քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ինչպես նշել է  EGAM-ի ղեկավար Բենջամին Էբթանը, նրանց չեն վախեցնում Թուրքիայի սպառնալիքները, եւ նրանք ապրիլի 24-ին Ստամբուլում հարգելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Առաջին անգամ թութսի էթնիկ խմբի ցեղասպանություն վերապրածները, Հայաստանից ժամանած երիտասարդ ակտիվիստները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներն ու 20 երկրների երիտասարդները կհավաքվեն Ստամբուլում։ Բացի այդ, մի խումբ երիտասարդներ ապրիլի 25-ին Թուրքիայից կժամանի Երեւան։

Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչպես է այսքան տարի չասել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ