Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի Երեւանյան խճուղով ընթանալիս շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: