Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրամիությանը կոչ է արել հստակեցնել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»-ն:
«Եթե ինչ-որ մեկը Եվրոպայում կարծում է, որ կարելի է չնկատել ԵՏՄ-ին, ապա սխալվում է: Կարծում եմ՝ Եվրամիությունը պետք է հստակեցնի ԵՏՄ-ի հետ համագործակցության մի քանի ուղղությունները»,- ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաեւ նշել է, որ ԵՏՄ-ի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ասիական երկրները: Նրա խոսքով, ԵՄ-ում պետք է իմանան միության զարգացման հիմնական միտումների մասին: