News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կրկին հետաձգվեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ին դիմած` 2014թ. փետրվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 3 աշխատողների գործով դատաքննությունը: Աշխատողների շահերը ներկայացնում է կազմակերպության փաստաբան Քրիստինա Գեւորգյանը:

Այս առնչությամբ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հիշեցնենք, որ գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` նախագահությամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի: Դատարանի կողմից վճիռը պետք է կայացվեր դեռեւս 2014թ. դեկտեմբերի 12-ին: Այնուհետեւ դատական նիստերը անհարկի ձգձգվել են` միայն մեկ հետաձգումը կարող է համարվել հարգելի` դատավորի վատարողջ լինելու պատճառով:

Մեկ տարուց ավելի գործազուրկ մետրոյի նախկին աշխատակիցները պնդում են, որ աշխատողները աշխատանքից հեռացվել են 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու եւ մետրոպոլիտենի 67 աշխատողների հետ կուտակայինի դեմ ղեկավարությանը դիմում ներկայացնելու պատճառով:

Նշենք, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը պնդում է, որ երեք աշխատակիցները «պարբերաբար» թերացել են իրենց աշխատանքում, սակայն մինչ օրս թվով 13 դատական նիստերի ընթացքում իրենց պնդումը հաստատող որեւէ վերաբերելի ապացույց չեն ներկայացրել սանդուղքավարների` իրենց աշխատանքում թերանալու կապակցությամբ: Թեեւ քննվող գործի հետ որեւէ կապ չունի, սակայն նույնը վերջին նիստով արձանագրեց դատարանը, որ ներկայացված ապացույցներում աշխատողների աշխատանքի կատարման գրանցամատյանում որեւէ տեղ արձանագրված չէ նրանց աշխատանքում թերանալու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի երեք աշխատողները աշխատանքից ազատվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ:  Տվյալ գործի քննության համար մետրոպոլիտենի աշխատողներին աշխատանքից ազատելու համար այդ հիմքը կիրառելի չէ, քանի որ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սպառիչ թվարկված են դրա կիրառելիության դեպքերը: Այսպես`

«Գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`

1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.

3) հրապարակել է պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»:

Այսինքն` տվյալ օրենսդրական կարգավորման առկայության պայմաններում մետրոպոլիտենը փորձ է անում ապացուցել, որ աշխատողները «պարբերաբար» թերացել են իրենց աշխատանքների կատարման մեջ: Իսկ երբ դատարանը կամ փաստաբանը փորձում են ճշտել, թե որքան ժամանակ եւ երբ են նրանք թերացել իրենց աշխատանքում` մետրոպոլիտենի ներկայացուցիչները պնդում են վերջին մեկ` 2014թ. հունվար ամիսը` այն դեպքում, երբ այդ անձիք մետրոպոլիտենում  աշխատում են 1999 թվականից:

ՀՀ ԱՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը համարվում է կարգապահական տույժ, ինչը եւ պնդում են մետրոպոլիտենի ներկայացուցիչները: Սակայն նշված նորմը կիրառելի կլիներ այն պարագայում միայն, եթե ապացուցված լիներ Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով թվարկված դրույթների խախտումներից որեւէ մեկը:

Թե´ պատասխանող կողմը (Երեւանի Մետրոպոլիտենը) եւ թե´ դատավորը անընդհատ նշում են աշխատանքների ոչ պատշաճ կատարելու հետեւանքով ուղեւորների կյանքի ենթադրյալ վտանգների եւ մետրոպոլիտենին հասցվելիք նյութական վնասների մասին: Դա կատարվում է այն պարագայում, երբ մինչ օրս դատարանին չի ներկայացվել որեւէ վերաբերելի ապացույց նյութական եւ ուղեւորների կյանքին հասցված վնասի մասին, այն դեպքում, երբ օրենքը հստակ սահմանում է, որ տվյալ նորմը գործում է, եթե. «դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս»:

Դատավոր Հովսեփյանի անհիմն պահանջը` դատարանին ներկայացնել բոլոր գրանցամատյանները, որտեղ նշումներ են կատարվում կատարված աշխատանքի եւ դրանց ընդունման վերաբերյալ, այն պարագայում, երբ մետրոպոլիտենի ներկայացուցիչների պնդմամբ նրանք թերացել են իրենց աշխատանքների կատարման մեջ վերջին մեկ` 2014թ. հունվար ամսից, իսկ այդ ժամանակահատվածի գրանցամատյաններում բացակայում են աշխատողների թերացումների վերաբերյալ ապացույցները, խախտում եւ հակասում են ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացման, ինչպես նաեւ ՀՀ Քաղաք..

Դատավոր Հովսեփյանի անհիմն պահանջը` դատարանին ներկայացնել բոլոր գրանցամատյանները, որտեղ նշումներ են կատարվում կատարված աշխատանքի եւ դրանց ընդունման վերաբերյալ, այն պարագայում, երբ մետրոպոլիտենի ներկայացուցիչների պնդմամբ նրանք թերացել են իրենց աշխատանքների կատարման մեջ վերջին մեկ` 2014թ. հունվար ամսից, իսկ այդ ժամանակահատվածի գրանցամատյաններում բացակայում են աշխատողների թերացումների վերաբերյալ ապացույցները, խախտում եւ հակասում են ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացման, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` աշխատանքային վեճերով արագացված դատաքննություն իրականացնելու սկզբունքները:

Դատարանի կողմից նմանատիպ գործողությունների կատարումը` վեճի հետ կապ չունեցող ապացույցների ձեւական հետազոտումը, որոշ չափով կողմին հուշումները, այն պարագայում, որ դատարանը արդեն իսկ ժամանակ ունեցել է մնացած 10 նիստերով այդ ապացույցները հետազոտելու համար եւ հետազոտել է, կրկին անգամ գործը վերսկսելուց հետո նոր ապացույցներ պահանջելը, տեղիք են տալիս արձանագրելու, որ մետրոյի երեք աշխատողների նկատմամբ քաղաքական մոտեցում է ցուցաբերվում:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի մայիսի 15-ին` ժամը 16:00-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ