News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը դեռեւս արձակուրդից չի վերադարձել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորա Իվանյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում առաջիկայում տնօրենի մրցույթ է հայտարարվելու: Նորա Իվանյանից բացի՝ տնօրենի պաշտոնի համար պայքարում է նաեւ Սաշիկ Խաչատրյանը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել տնօրենի թափուր աշխատատեղի եւ Սլավիկ Ամիրյանի՝ աշխատանքի չգալու մասին:

Ի դեպ, Սաշիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի հորեղբոր թոռն է, «Որոտանի հէկերի համակարգի» գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ամիրյանի եւ Իվանյանի հետ:

Նշենք, որ Սլավիկ Ամիրյանն արդեն մի քանի ամիս է՝ աշխատանքի չի գնում: Դեռ անցած տարվա հոկտեմբերին լուրեր էին տարածվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կադրային ջարդ է սկսել հիվանդանոցում. աշխատանքից ազատվել էին Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին եւ հարսը, տարբեր տեղեկությունների համաձայն՝ հաջորդն աշխատանքից ազատվելու էր հենց Ամիրյանը: Սակայն, հիվանդանոցում պնդում էին, որ տնօրենը վիրահատվել է, բյուլետենի մեջ է եւ շուտով կվերադառնա աշխատանքի:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ