News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Արմեն Շ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետությունում քննությամբ չպարզված անձից առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել խոշոր չափի հաշիշ տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ գազային ատրճանակ՝ 10 փամփուշտով, եւ 12մմ տրամաչափի որսորդական հրացանի 20 փամփուշտ, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործին է միացվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված՝ ՌԴ Մոսկվա քաղաքից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի մեթադոն տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործով Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ