News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար, քանի որ դա Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարց  է։  Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը։

Չորեքշաբթի Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ նման կերպով աջակցել երկու ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատմանը։

«Քանի որ ներկայիս Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, չի ընդունում այդ ցեղասպանությունը, նա անմիջական պատասխանատվություն է կրում։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել դրա միջազգային ճանաչման համար, քանի որ դա ազգային անվտանգությանը վերաբերող հարց է։ Վերջին հաշվով, դառնալով ցեղասպանության զոհ, մենք պարտավորություն ստանձնեցինք ոչ միայն սեփական ազգի, այլ նաեւ հետագա սերունդների առաջ։ Մենք պետք է այս պայքարի դրոշակակիրը լինենք»,- Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է դեսպանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեկնաբանելով փաստը, որ աշխարհի ոչ բոլոր պետություններն են ճանաչում Ցեղասպանությունը, դիվանագետը նշել է, որ խնդիրը նրանում է, որ մինչեւ  հիմա աշխարհում կա քաղաքական անտարբերություն եւ ինչն ավելի նկատելի է՝ քաղաքական նպատակահարմարություն։

«Իսկ դատապարտումը պետք է բոլորին՝ ե՛վ հայ, ե՛ւ թուրք ժողովրդին։ Մեր ազգերի միջեւ հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է, սակայն դրա համար կոնկրետ քայլեր են պետք»,- հավելեց դեսպանը։

Դեսպանը նշել է, որ հիշատակի միջոցառումները ուղղված չեն Թուրքիայի կամ թուրք ազգի դեմ։ «Ավելին՝ մենք ուրախ ենք, որ իրենց կողմից նույնպես հնչում են առողջ բանականության խոսքեր։ Մենք վստահ ենք, որ համընդհանուր դատապարտումն անխուսափելի է, եւ այն վրա կհասնի»,- ասել է Եսայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ