News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 17-ին, մերժեց բախտագուշակ Վարսիկի  հարսին՝ 28-ամյա Հասմիկ Խաչատրյանին ընտանեկան բռնության ենթարկելու գործով տուժող եւ պաշտպանական կողմերի ներկայացրած բողոքները։

Սարգիս Հակոբյանի փաստաբան Տիգրան Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ Հասմիկը գործով հակասական ցուցմունքներ է տվել, դատարանն էլ հիմնվել է միայն նրա ցուցմունքի վրա՝ հաշվի չառնելով Սարգիս Հակոբյանի 6 հարազատների ցուցմունքները, որոնք հակառակն են պնդում:

«Նույնիսկ Աստվածաշնչում է ասվում, որ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա անձին չեն մեղադրում, ու դատարանը միայն Հասմիկ Խաչատրյանի ցուցմունքի հիման վրա մեղադրական դատական ակտ է կայացրել»,-ասաց նա:

Հասմիկ Խաչատրյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար սպասելի էր դատարանի այս որոշումը:

«Ես գիտեի, որ արդարություն չկա, բայց մինչեւ վերջ պայքարելու եմ՝ արդարությանը հասնելու համար: 9 տարի ծեծեց, հետո էլ փողով ազատ արձակվեց»,-ասաց Հասմիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ինքը Վերաքննիչի որոշումը կբողոքարկի նաեւ Վճռաբեկում:

Նշենք, որ տուժողը եւ մեղադրողը պահանջում են Սարգիս Հակոբյանին դատապարտել ոչ թե 119 հոդվածի 1-ին մասով, այլ 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է նրանից կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ խոշտանգումներին: Տուժող կողմը բողոք է ներկայացրել նաեւ համաներման ակտ կիրառելու եւ քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու մասով, իսկ պաշտպանական  կողմը` Սարգիս Հակոբյանին արդարացնելու պահանջով:

Նշենք, որ Սարգիս Հակոբյան այսօր դատարան չէր ներկայացել, նա այս պահին կալանավորված է մեկ այլ գործով։ Նրա դեմ ուրիշի գույքը վնասելու, խոշոր չափի վնաս հասցնելու մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ Սարգիս Հ.-ն մեղադրվում էր իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու մեջ: Գործի նյութերի համաձայն՝ Սարգիս Հ.-ն, գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խ.-ի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանք է պատճառել նրան: Քրեական  գործ է հարուցվել 119  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խորշտանգելը անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ): Սարգիս Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել 119-րդ հոդվածի 1-ին մասով եւ համաներմամբ ազատ արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ