News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային այցելությունները հետաձգվել են, դրանք կլինեն ապրիլի 24-ից հետո: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս ընթացքում ինքը կլինի Ստրասբուրգում՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին, կուսակցությունը այստեղ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Իր վերադարձից հետո կսկսեն մարզային շրջայցերը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի ընտրությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կգումարեն կանանց խորհրդի նիստ, կքննարկեն այդ հարցը եւ կընտրեն նախագահ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ Ռոզա Ծառուկյանը դադարեցրել է կուսակցական պատկանելությունն եւ ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում պաշտոնավարումը:

Նշենք, որ Մարզային այցելությունների շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԲՀԿ տարածքային կառույցների հետ, նպատակն է վերականգնել եւ ակտիվացնել ԲՀԿ տարածքային կառույցները: Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ հայտարարել են ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Տեղեկություններ էին տարածվում նաեւ, որ ԲՀԿ կառույցներում տասնյակ մարդիկ են դիմումներ գրում եւ հեռանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ