News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդները միայն խոսքով է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ գործով: Այս մասին հոլանդական «De Volkskrant» պարբերականում հրապարակված «Կառավարություն, վերջապես ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում գրել է պատմաբան եւ գրող Անտոնի Հոլսլագը:

Նիդեռլանդները ճանաչել է հայերի, ասորիների, արամեացիների, հույների դեմ Թուրքիայի իրականացրած հանցագործությունը, սակայն Թագավորության քաղաքականության վրա դա ոչ մի կերպ չի ազդել: Ըստ Հոլսլագի, Թուրքիայի հետ հարաբերությունները, այդ թվում՝ առեւտրային, կառավարությանը խանգարում են խոսել 1915-19 թ.թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի մասին:

«Ցավալի է տեսնել դա: Ցավալի է մի երկրի համար, որտեղ տեղակայված է Հաագայի տրիբունալը, որը դատում է Ցեղասպանության ռազմական հանցագործներին: Հռոմի Պապը Թուրքիային կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ քրիստոնեական ավանդույթներով հիմնադրված Ազատ համալսարանն ապրիլի 24-ին հրավիրել է Հայոց ցեղասպանությունը հերքող անձ, որը, հնարավոր է, նաեւ ելույթ ունենա բանավեճերում: Բանավեճեր՝ ճանաչման օրը… Դա սադրանք է՝ մեծատառով»,- իր հոդվածում գրել է պատմաբանը:

Նշենք, որ Անտոնի Հոլսլագի աշխատանքներից է նաեւ «Արարատի քարերի մեջ» գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության պատմությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ