News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Քադրի Գյուրսելի՝ «Al-Monitor» կայքում հրապարակված հոդվածը:

Մինչ Արդարություն եւ զարգացում կուսակցությանն իշխանության կգար, Թուրքիան ձեւացնում էր, թե ոչ մի «հայկական հարց» գոյություն չունի: ԱԶԿ-ի ժամանակ Թուրքիան, վերջապես, ընդունեց խնդրի առկայությունը, սակայն շարունակում է խուսափել իսկապես դրանով զբաղվելուց: 2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է այդ իրադարձությունների 100-րդ տարելիցը, իսկ Հայաստանն ու հայկական սփյուռքը հատուկ նշանակություն են տալիս այդ տարելիցին:

ԱԶԿ-ի օրոք Թուրքիան մնում է «մշուշի գոտում»՝ անորոշության վիճակում, որում այն ընդունում է իր հայկական խնդիրը, բայց չի կարողանում պատշաճ կերպով առերեսվել դրա հետ: Այդ վիճակը կատարյալ կերպով արտացոլում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի վերաբերմունքն իրենից հակասությունների կծիկ է ներկայացնում: Այդ հարցում երկու Էրդողան կա: Առաջինը պատմության մեջ մտավ անցյալ տարվա ապրիլի 24-ին՝ որպես Թուրքիայի առաջին նախագահ, որը ցավակցական ուղերձով դիմեց հայերին: Մյուս Էրդողանը, կարծես, հայ ազգությունը վիրավորական կամ ամոթալի է համարում:

Ամեն դեպքում, ԱԶԿ-ի կառավարությունը, ի տարբերություն իր նախորդների, կարծես ավելի հանդուրժող է նրանց հանդեպ, որոնք կոտորածները «ցեղասպանություն» են կոչում: Հանդուրժողականության լավ արտահայտություն էր Էթիեն Մահչուպյանին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակելը:

Սակայն անսպասելիորեն ապրիլի 16-ին Մահչուպյանին տարիքի պատճառով պաշտոնանկ արեցին: Դա արվեց անմիջապես այն բանից հետո, երբ Հռոմի Պապը եւ Եվրախորհրդարանը Թուրքիայի զայրույթն առաջացրեցին՝ իրադարձությունները Ցեղասպանություն կոչելով: Չնայած այդ բացատրությանը՝ լայնորեն տարածված է կարծիքը, որ Մահչուպյանը պաշտոնը կորցրեց այն պատճառով, որ չափազանց բացահայտ էր խոսում այդ, ինչպես նաեւ կառավարական շրջանակներում կոռուպցիայի թեմաների շուրջ:

Եվ այսպես, 1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցին դժվար է ակնկալել, որ այդպիսի «մշուշի գոտում» կանգ առած Թուրքիան կանի ավելին, քան կձգտի վերապրել տարելիցն ու անվնաս մնալ: Ապրիլի 24-ի առիթով Անկարայի դիվանագիտական եւ քաղաքական բոլոր քայլերն ուղղված են այդ նպատակին: Նշենք, օրինակ, Գալիպոլիի ճակատամարտի հիշատակումը մարտի 18-ից ապրիլի 24-ին տեղափոխելու հանգամանքը:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի Թուրքիան առերեսվի սեփական պատմությանը, բայց դա ավելի ուժեղ շարժիչ ուժի կարիք ունի, եւ դա պայմանավորված է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացով: Սակայն Էրդողանի ղեկավարությամբ ԵՄ-ին անդամակցության գործընթացի վերականգնումը հավասար է զրոյի, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան տեսանելի ապագայում «մշուշի գոտում» կմնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ