News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական Turkish Airlines ավիաընկերության գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլն իր ընկերության օդաչուներին առաջարկել է ամուսնանալ՝ դեպրեսիայից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել աղետների: Այս մասին գրում է DHA գործակալությունը:

Մարտի վերջին Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավը Ֆրանսիայի հարավ-արեւելքում կործանվեց: Աղետի հետեւանքով 150 մարդ զոհվեց: «Սեւ արկղերի» ձայնագրությունները ցույց տվեցին, որ աղետը երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լյուբիցի կանխամտածված գործողությունների արդյունք էր: Հետաքննության տվյալներով, Լյուբիցը երկար ժամանակ բուժվել է դեպրեսիայից:

«Օդաչուների կենսակերպը շատ կարեւոր է: Ֆրանսիայում ինքնաթիռի կործանումը հետեւանք էր այն բանի, որ օդաչուն բաժանվել էր ընկերուհուց: Այդ պատճառով մենք խրախուսում ենք երիտասարդ օդաչուներին, որպեսզի ամուսնանան»,- Ստամբուլում ուսումնարանի շրջանավարտ-օդաչուների առջեւ ելույթում ասել է Կոտիլը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ մտահոգություն է հայտնել այն առիթով, որ իր ավիաընկերությունում կին-օդաչուների թիվը շարունակում է ցածր մնալ. ուսումնարանի 86 շրջանավարտներից միայն երեքն են կին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ