News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների աջակցության հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ այսօր՝ ապրիլի 17-ին բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ: 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սայաթ-Նովա փողոցում երթն ուղեկցող  ոստիկանները մասնակիցներին հրահանգել են չփակել փողոցն ու քայլել միայն փողոցի մի հատվածով, երթի մասնակիցները դիմադրել են, տեղի է ունեցել հրմշտոց, ի վերջո ոստիկանները թույլ են տվել, որ երթի մասնակիցները քայլեն փողոցի ամբողջ լայնությամբ: Այս պահին երթի մասնակիցները քայլում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով «ազատություն», «մենք ենք տերը մեր երկրի», ինչպես նաեւ հերթով վանկարկում են «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների եւ մյուս քաղբանտարկյալների անունները: Նրանք նաեւ գոռում են «միացում»՝ անցորդներին կոչ անելով միանալ իրենց պայքարին:

Նշենք, որ երթն արտոնված է, անցկացվում է ոստիկանության հսկողությամբ, այն կշարունակվի Ամիրյան փողոցով, ապա Մաշտոցի պողոտայով երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ, որտեղից մեկնարկել էր երթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ