News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պատմությունը շարունակում է բաժանել հայկական եւ թուրքական պաշտոնական շրջանակներին, սակայն քաղաքացիական հասարակությունում, գիտամշակութային շրջանակներում բազմաթիվ նախաձեռնություններն ուղղված են երկու հասարակությունների միջեւ կապերի վերածննդին: Այս մասին գրել է Եվրոպայի Խորհրդի կայքում հրապարակված «Հայ-թուրքական կապերի վերականգնումն ու մարդու իրավունքները» հոդվածում գրել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը:

Հոդվածում նա 1915-1923 թվականների իրադարձությունները բնորոշելու համար օգտագործում է հնարավոր բոլոր սահմանումները՝ բացի «ցեղասպանություն» բառից, չնայած եւ չի ժխտում այդ իրադարձությունները:

Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

«Ապրիլի 24-ը 100-րդ տարելիցի օրն է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, տեղահանության եւ թալանի մեկնարկի, որը հանգեցրեց Անատոլիայում հայերի գրեթե ամբողջական ոչնչացման: Պատմության ծանր ժառանգությունը խորը ճեղքվածք առաջացրեց երկու հանրությունների միջեւ եւ այդ իրադարձությունների բնորոշման հարցում Ցեղասպանություն բառը ձեւավորվեց: Ամեն դեպքում, հաճելի է տեսնել, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ փորձում հաղթահարել ցավալի անցյալը եւ փոխըմբռնում, հաշտեցում քարոզել ու վերակառուցել ընդհանուր պատմությունը:

Սառույցը շարժվեց

Թուրքիայում «1915 թվականի իրադարձությունների մասին» քննարկումները երկար ժամանակ տաբու էին կամ նույնիսկ քրեորեն հետապնդելի՝ որպես «թրքության» վիրավորում: Վերջին տարիներին նման հետապնդումներն ավելի հազվադեպ են: Բացի այդ, թուրքերի եւ հայերի միջեւ հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել, իսկ հենց Թուրքիայում քաղաքական եւ մշակութային էվոլյուցիա է սկսվել:

Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը դեռեւս փակ է, հարեւանին այցելության այլ խոչընդոտներ չկան: Արդյունքում, եթե 2000 թվականին Թուրքիայում Հայաստանի 5.500 քաղաքացի էր եղել, ապա 2013 թվականին՝ ավելի քան 73 հազար: 2011 թվականին թուրքական իշխանությունները նույնիսկ հայկական ծագմամբ ներգաղթյալների երեխաներին Թուրքիայի հայկական դպրոցներում սովորելու հատուկ թույլտվություն տվեցին: Շատ հայեր Թուրքիայում աշխատանք են փնտրում, սովորաբար՝ ոչ պաշտոնապես, իսկ շատերը՝ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Սփյուռքից, ժամանում են՝ պատմական հայրենիքը տեսնելու:

Թուրքիայում աշխուժացել են նաեւ անցյալի մասին քննարկումները: Կարեւոր հիմնաքար դարձավ 2005 թվականին Ստամբուլում անցկացված գիտաժողովը: Հաջորդող տարիներին Թուրքիայում հայկական ժառանգության մասին անթիվ աշխատանքներ հրապարակվեցին: Թուրքիայի հասարակության շրջանում շրջադարձային կետ դարձավ 2007 թվականին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, որը հանգեցրեց անցյալը վերարժեւորելու հետագա կոչերի: Իսկ 2008 թվականին Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչները հազարավոր ստորագրություններ հավաքեցին՝ «Մեծ աղետի» համար հայերից ներողության խնդրանքով:

Քաղաքացիական հասարակության այժմյան նախաձեռնությունները

Վերջին տարիներին մեծ թվով նման նախաձեռնություններ են իրականացվել: Ժողովրդական դիվանագիտությունը բավական առաջ է անցել պաշտոնական հարաբերություններից, որոնք շարունակում են փակուղում մնալ: 2009 թվականից Հրանտ Դինքի հիմնադրամը Թուրքիայում լրագրողների փոխանակման ծրագրեր է իրականացնում՝ երկու երկրները լավագույն ճանաչելու համար: Հայկական կողմում առաջին տեսանյութերի կենտրոնում հայտնվեցին հայերին փրկած «արժանավոր թուրքերը»:

2014 թվականին հասարակական կազմակերպությունները Եվրամիության աջակցությամբ Թուրքիայում եւ Հայաստանում «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի աջակցության» ծրագիր սկսեցին: Դրանում ներառված են լրագրողների, արվեստի գործիչների, բնապահպանական ակտիվիստների փոխայցելություններ, ուսուցիչների համար ամառային դպրոցներ, ցուցահանդեսներ, թուրք-հայկական երիտասարդական նվագախմբին աջակցություն, գիտնականների շփումներ:

Այս ամենն արդեն նպաստել է թուրքական հասարակության էվոլյուցիային: Եթե նախկինում մեծամասնության տառապանքները հակադրվում էին հայերի տառապանքներին, ապա հիմա մյուս կողմի տառապանքը ճանաչելու եւ այն հավաքական հիշողության մեջ ներառելու ձգտում կա: Երկու երկրների իշխանությունները պետք է սատարեն նման նախաձեռնությունները:

Ողբերգությունից 100 տարի է անցել, հանցագործներից ոչ ոք ողջ չէ, նրանց պատասխանատվության կանչել հնարավոր չէ: Ժամանակակից Թուրքիայում առաջընթացի նախանշան կարող է դառնալ պաշտոնական դիրքորոշման էվոլյուցիան: Խոսքը ոչ միայն թուրքական առաջնորդների պաշտոնական հայտարարությունների մասին է, այլ, օրինակ, դպրոցական դասագրքերի, պետական թանգարանների եւ մշակութային քաղաքականության այլ տարրերի: Արդյո՞ք կդատապարտեն հանցագործներին, կճանաչե՞ն, արդյոք, հանցագործությունը: Թե՞ կլռեն, կարդարացնեն, նույնիսկ կփառավորեն:

Եվս մեկ ասպեկտ. զոհերի եւ նրանց ժառանգների հարցը: Ցեղասպանությունը վերապրածների թիվը 100 տարի անց շատ փոքր է: Սակայն տուժել են նաեւ նրանց բազմաթիվ ժառանգներ: Այս դեպքում ուղիներից մեկը կարող է դառնալ ողբերգության ճանաչումը հիշատակի օրերի, հուշարձանների, արարողությունների ճանապարհով: Արդեն արձանագրվել են Թուրքիայում հայերի գույքի վերադարձի դեպքեր, իսկ հայկական մշակութային ժառանգության մի մասը (հազարավոր հուշարձաններ՝ միայն հատուկենտ - խմբ.) վերականգնվել, ինչպես, օրինակ, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եւ Աղթամարի Սուբ Խաչ եկեղեցիները (որտեղ թույլատրվում է պատարագ մատուցել միայն տարին մեկ անգամ - խմբ.): Իսկ վերջերս Վանի քաղաքային խորհուրդը վերականգնեց հայկական (եւ քրդական) աշխարհագրական անվանումները: Բայց այստեղ դեռեւս շատ բան կա անելու»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ