News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 7-ից, երբ ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, քաղբանտարկյալների թիվը Հայաստանում հասավ 18-ի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հրավիրված՝ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների աջակցության հանրահավաքին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալություններն իրենց ծրագրերը չեն փոխել եւ ապրիլի 24-ին «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները հավաքվելու են Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող հրապարակում. «Այդ օրը մենք սկսելու ենք ռեժիմից ձերբազատվելու քաղաքացիական անհնազանդության գործընթացը»: 

Ավելի վաղ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ իր ելույթում իշխանություններին կոչ էր արել մինչեւ ամսի 20-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հակառակ դեպքում ազատամարտիկները հացադուլ կսկսեն՝ մինչեւ բոլորն ազատ արձակվեն:

Նշենք, որ հանրահավաքին հաջորդեց երթ, մասնակիցները քաղբանտարկյալներին ազատելու կոչերով քայեցին քաղաքի կենտրոնական փողոցներով եւ վերադարձան Ազատության հրապարակ: Երթն ընդհանուր առմամբ անցավ առանց լուրջ միջադեպերի, միայն երթի մեկնարկին Սայաթ-Նովա փողոցում երթը հսկող ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում տեղի ունեցավ, ինչից հետո ոստիկանները երթի մասնակիցներին թույլ տվեցին քայլել փողոցի ամբողջ լայնությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
Ամենաշատ