Մեքսիկայի Ռեյնոսա քաղաքում ոստիկանության եւ թմրավաճառների միջեւ մարտ է տեղի ունեցել։
Միջադեպի պատճառը «Գոլֆո» նարկոկարտելի առաջնորդ Էլ Գաֆեի կալանքն է եղել։ Թմրավաճառները փորձել են նրան փախցնել դաշնային ուժերից։ Այսուհանդերձ ոստիկաններին հաջողվել է Էլ Գաֆեին տեղափոխել Մեխիկո, գրում է Reuters-ը։
Ապրիլի 17-ի առավոտյան տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 3 թմրավաճառ, եւս 2 ոստիկան վիրավորվել է։ Չհաստատված տեղեկություններով՝ սպանվել է նաեւ 2 պատահական անցորդ։