News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շթայնմայերը խուսափել է ցեղասպանություն բառն օգտագործել Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելու համար, հայտնում է Deutche Welle-ն։ 

«Անցյալի վայրագությունները չեն կարող նշվել մեկ բառով կամ վերածվել այդ բառի շուրջ վիճաբանությունների»,- հայտարարել է Շթայնմայերը ապրիլի 17-ին Էստոնիա կատարած այցի ժամանակ։

Համաձայն ֆրանսիական AFP գործակալության՝ Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերգը հայտարարել է, որ  «ճակատագրական տեղահանումների եւ հալածանքների զոհերի» հիշատակումը պետք է մնա քննարկման կենտրոնում։ Նրա խոսքով՝ կատարվածին գնահատական պետք է տան պատմաբանները։

Նշենք, որ Գերմանիայի Կանաչների միությունն ու ձախերի կուսակցությունը կատարվածը բնութագրում են ցեղասպանություն բառով։ Քաղաքական գործիչների շրջանում կառավարության քննադատությունը ավելի բարձր է հնչում։ Այսպես՝ Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատների միության ներկայացուցիչ Էրիկա Շթայնաբը հայտարարել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ