News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնագետները Չինաստանի Նինսյա Հուեյի ինքնավար մարզի եւ Գանսու գավառի սահմանին Չինական մեծ պատի ավերակներ են հայտնաբերել:

Պատի՝ հայտնաբերված հատվածներն ընդհանուր առմամբ ավելի քան 10 կմ երկարություն ունեն: Ենթադրվում է, որ դրանք մաս են կազմում Չինական մեծ պատի, որը կառուցվել է Ցին դինաստիայի ժամանակ (մ.թ.ա. 221-206 թ.թ.):

Ըստ China Daily-ի, պատի վեց հատվածները տեղակայված են Նինսյայի Նանչանտան գյուղի եւ Գանսուի Ցզինյուան շրջանի միջեւ: Մյուս երեք հատվածները գտնվում են Ցզինյուան գավառի Դամյաո շրջանում: Դրանց երկարությունը 50 մետր է, բարձրությունը՝ 5 մետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ