News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքում երկու հարբած քաղաքացիներ վիճաբանել են, թե որ հեռախոսն է ավելի լավը՝ Android-ը թե Apple-ը, որը վերաճել է արյունալի ծեծկռտուքի։ Արդյունքում երկուսին էլ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանության տվյալներով, երկու իսպանացի հարեւանների միջեւ վեճը ծագել է ապրիլի 17-ի գիշերը, ավտոկայանատեղիում։ Ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը գարեջրի շշով հարվածել է մյուսի մեջքին։

Երբ տղամարդկանց ձերբակալել են, նրանք երկուսն էլ եղել են արյան մեջ, կտրած-ծակած վնասվածքներով ու կապտուկներով, հաղորդում է Lenta.ru-ն։

Ծեծկռտուք հրահրող 21-ամյա Ասեվեդոն կալանավորվել է։ Բացի զինված հարձակումից, նա կասկածվում է ներգաղթի եւ մաքսային օրեսնդրությունը խախտելու մեջ։ Ոստիկանությունում չեն հստակեցնում, թե նա Apple-ի սիրահար է եղել, թե Android-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ