Մեքսիկայում իրավապահները «Տաճարականների օրդենի ասպետներ» թմրակարտելից միանգամից 10 անշարժ գույք են առգրավել։ Այս մասին հայտնել է Միչոական նահանգի գլխավոր դատախազությունը։
Իշխանությունների տվյալներով խոսքը նահանգի տարբեր բնակավայրերում 7 տների մասին է, ինչպես նաեւ երեք լցակայաններ Տումբիսկատիա եւ Լասարի-Կարդենասի լեռներում, որոնք գտնվում են հանցագործների վերահսկողության տակ։
Այս տարվա հունվարին «Տաճարականների օրդենի ասպետներ» թմրակարտելի անդամներից արդեն առգրավվել էին 20 տներ։