Հնգամյա ընդմիջումից հետո թուրինյան պատանքը կրկին հանվել է հանրային ցուցադրության՝ Պյեմոնտի կաթոլիկ գլխավոր տաճարում:
4.4 մետր երկարությամբ պատանքը կցուցադրվի մինչեւ հունիսի 24-ը: Այն կարելի է տեսնել անվճար, սակայն հարկավոր է նախապես արձանագրվել: Ներկայում նման ցանկություն է հայտնել շուրջ 1 մլն մարդ:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, շատերը վստահ են, որ խաչելուց հետո այդ պատանքով են փաթաթել Հիսուս Քրիստոսի մարմինը: Որոշ գիտնականներ, սակայն, կարծում են, որ այն կեղծ է եւ պատրաստվել է XIV դարում:
Մասնագետները չեն կարողանում բացատրել, թե ինչպես կարող էր կտավի վրա արտատպվել դեմքի հետքը: