News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Թեղուտի պաշտպանության խմբի անդամներն այսօր` հուլիսի 28-ին ՎՏԲ բանկի դիմաց ակցիա են անցկացրել՝ պահանջելով «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը եւ հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները»: Ակցիայի մասնակիցները շրջափակել են բանկի մուտքը՝ պահանջելով կառավարչին անձամբ ներկայանալ եւ պատասխանել հարցերին: Բանկի աշխատակիցները փոխանցել են, որ կառավարիչը տեղում չէ, սակայն քիչ անց փոխանցել են նրա առաջարկը՝ հարցերը գրավոր ներկայացնելու վերաբերյալ: 

Թեեւ ցույցը նախատեսվածից երկար է տեւել` 1,5 ժամ, սակայն կառավարիչն այդպես էլ չի հայտնվել, իսկ ոստիկանները բռնի ուժով բանկի տարածքից հեռացրել են ցուցարարներին: Դեպքի կապակցությամբ խումբը ահազանգել է Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակին: Գրասենյակի աշխատակից Արմեն Փաշայանը խոստացել է օմբուդսմենին տեղյակ պահել կատարվածի մասին: Ակցիան ուղեկցվել է ամոթանքներով, իսկ ակցիայի մասնակիցներին ձեռքին եղել են «Ամոթ ՎՏԲ», «Բոյկոտ ՎՏԲ», «Մտածենք առողջ ապագայի մասին», «Թեղուտի անտառների սպանդի գլխավոր հովանավորը ՎՏԲ բանկն է» գրությամբ պաստառներ:

Նշենք, որ Թեղուտի պաշտպանության խումբը ահազանգում է, որ ռուսական ՎՏԲ բանկը Аrmenian Cooper Program`ACP ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, պատրաստվում է այս տարի տրամադրել շուրջ 300 միլիոն դոլար վարկ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Ծրագրով նախատեսվում է հատել 357 հեկտար անտառ, ինչը բնապահպանների կարծիքով  խիստ վտանգավոր բնապահպանական հետեւանքներ կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ