News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների առիթով:

«Իսրայելը Ռուսաստանի կողմից Իրանին C-300 համակարգերի մատակարարումը չափազանց լուրջ հարց է համարում այն ժամանակ, երբ Իրանն ուժեղացնում է ագրեսիան ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ Իսրայելի սահմաններին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստի ընթացքում:

«Իսրայելը դատապարտում է նաեւ փաստը, որ այդ ագրեսիան ոչ մի կերպ չի հիշատակվում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային գերտերությունների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց մշտական անդամներ եւ Գերմանիա) եւ Իրանի միջեւ համաձայնագրի նախնական ձեւակերպման մեջ: Այդ ագրեսիայի դադարեցումը պատժամիջոցների վերացման պայման չի հանդիսանում»,- հավելել է իսրայելցի գործիչը:

Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ «Իսրայելը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ պետության եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ