News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ի պաշտպանություն կրոնի հանդեպ Charlie Hebdo պարբերականի դիրքորոշման:

«Ֆրանսիայում վաղուց կարելի է հումորով վերաբերվել կրոնի հարցերին: Այսպիսին է մեր ավանդույթը: Համարվում է, որ կրոնը որոշակի ուժ է, որը բացասական ճնշում է գործադրում անձնական կյանքի վրա: Այդ պատճառով Ֆրանսիայում իրավունք կա ծիծաղել կրոնի վրա, իսկ օրենսդրության մեջ, ի տարբերություն այլ երկրների, չկա որեւէ օրենք, որը հետապնդում է դա: Արգելված է միայն կրոնական կամ որեւէ այլ հողի վրա ատելության կոչը»,- «Canal+» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Օլանդը:

«Այդ պատճառով, երբ կասկած առաջացավ Charlie Hebdo-ի հրապարակումների ծաղրանկարների շուրջ, եւ պարբերականը դատարան կանչվեց, այն չդատապարտվեց»,- նշել է նախագահը:

Նա նաեւ հավելել է. «Այդպիսի հարցերը լուծում է ոչ թե պետությունը, այլ երկրի արդարադատությունը: Այն որոշում է, արդյո՞ք դիտարկվող դեպքը վերաբերում է խոսքի ազատության ոլորտին, թե՝ հակառակը, դա կրոնական հողի վրա ատելության կոչ է, որը պատժի է արժանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ