Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի կողմից քաղաքացիները մտել են Սեւանա լիճը, քամին նավակը քշել է դեպի Գավառ քաղաքի ուղղությամբ (մոտ 2կմ). չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Ծովազարդ գյուղին հարակից կղզյակի մոտակայքում:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 38-ամյա Ա. Բ.-ի), 66-ամյա Ա. Խ.-ին, 44-ամյա Ռ. Մ.-ին եւ 46-ամյա Կ. Մ.-ին: