News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում, քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթում է ընդդիմադիր «Կենտրոն» կուսակցությունը, հաղորդում է Yle-ն:

«Կենտրոնը» ստացել է 21,3 տոկոս ձայն եւ խորհրդարանում կունենա 49 մանդատ, ինչը 14-ով ավելի է նախորդ խորհրդարանում նրանց ունեցած մանդատների թվից: Երկրորդ տեղում «Ճշմարիտ ֆիններ» կուսակցությունն է 17,6 տոկոսով (38 մանդատ):

Երրորդ տեղում Կոալիցիոն կուսակցությունն է 18,1 տոկոսով (37 մանդատ), 4-րդ տեղում Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ 16,5 տոկոսով (34 մանդատ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ