News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրիում անցած տարվա ամռանը սպանված Հարություն Գրիգորյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը համաձայն չէ գործով կալանավորված, ապա ստորագրությամբ ազատ արձակված Արման Կատունյանին առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը, որն ապրիլի 18-ին ծանոթացել է գործի քննության նյութերին եւ ստացել մեղադրական եզրակացությունը:

«Ըստ մեղադրական եզրակացության՝ Կատունյանը հոգեկան խիստ հուզմունքի պահին է կատարել սպանությունը: Մենք այս մեղադրանքի հետ համաձայն չենք: Մնացածի մասին կխոսենք արդեն դատավարության ընթացքում»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է հաստատման, առաջիկա օրերին գործը կգնա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ մարտի վերջին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը դեպքի պահին եղել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Եզրակացությունից հետո նրան  առաջադրված մեղադրանքը փոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով եւ 235-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ մինչ այդ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ