News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա կլինեն 4 երկրների նախագահներ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սերբիայի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է, որ Կիպրոսի նախագահը Հայաստան կայցելի երկրի խորհրդարանի նախագահի հետ: «Մնացած պատվիրակությունները ներկա կլինեն միջոցառումներին իրենց երկրների ներկայացուցիչների ու նախագահների մակարդակով: Շատ երկրների ղեկավարներ նշել են, որ սա ամբողջ մարդկության դեմ իրականացված հանցագործության 100-րդ տարելիցն է»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Հայտնի է, որ Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին մասնակցելու է հիշատակի միջոցառման Բեռլինում: «Սուրբ Աթոռը ներկայացված է լինելու կարդինալների, այսինքն նախարարական մակարդակով: Չեխիայի նախագահը նշել է, որ այդ օրը ինքը հանդիպում է ունենալու Վատիկանում, ուստի չի կարող մասնակցել Երեւանում կայանալիք միջոցառումներին»,-հավելել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ