News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ այլախոհ մտավորական Սեւան Նիշանյանի դեմ հերթական դատական որոշումն է կայացվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի վճռաբեկ դատարանը հաստատել է 3 տարբեր գործերով Նիշանյանի դեմ կայացված դատական վճիռները, որոնց հետեւանքով Նիշանյանի պատժաչափն ավելացել է 4 տարի 7 ամսով։

Այս որոշման հետեւանքով բանտում գտնվող Նիշանյանի ընդհանուր պատժաչափը հասել է 11 տարի 1 ամսվա։

Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ