News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2014 թվականի ընթացքում քաղաքապետարանի ծրագրով եւ «Երեւան ջուր», «Երեւան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են:

Այժմ կատարվում է լրացուցիչ ուսումնասիրություն եւ գույքագրում: Նշվել է, որ բոլոր աշխատանքները, որպես պայմանագրային պահանջ, կազմերպվել են տվյալ ընկերությունների սեփական միջոցներով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքների իրականացման նկատմամբ խիստ հսկողությունն ու դրանց ընթացքի եւ կազմակերպման մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

«Ասֆալտապատում իրականացնող բոլոր կազմակերպությունները, որպես պայմանագրային պարտավորություն, իրենց միջոցների հաշվին պետք է վերացնեն ի հայտ եկած թերությունները: Այս մասին պարբերաբար տեղեկացրեք հանրությանը՝ հստակ նշելով, որ տվյալ աշխատանքներն իրականացվում են շինարարական կազմակերպությունների միջոցներով, եւ այդ մասով համայնքային բյուջեից որեւէ ծախս չի կատարվում: Սրանով կխուսափենք նաեւ հանրության շրջանում ձեւավորվող այն թյուր կարծիքից, թե քաղաքապետարանն ամեն տարի նույն փողոցներում նմանատիպ աշխատանքներ է տանում»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ ՃՈ հետ նախապես մշակված ժամանակացույցով ավարտվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների գծանշման եւ վնասված ճանապարհային նշանների փոխարինման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական շրջանների երկրորդական փողոցներին:

Տպել
Ամենաշատ