Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:
Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթեց ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ եւ վստահեցրեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ:
Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: