News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին ավարտված ծառերի սանիտարական էտի գարնանային աշխատանքների շրջանակում էտվել եւ ձեւավորվել է 14 հազար ծառ: Ծաղկապատման աշխատանքների հետ կապված նշվել է, որ ներկրված 1 մլն 150 հազար ծաղկասածիլները տեղադրված են բնաբաժակներում: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի ծաղկանոցներ է տեղափոխվել 70 հազար ծաղկասածիլ:

Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել վարչական շրջանների համապատասխան տարածքների ծաղկապատման աշխատանքները:  

Զեկուցվել է, որ Երեւանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումն այս տարի կազդարարվի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այգին այցելուներին կդիմավորի նոր ու հետաքրքիր լուծումներով: Այստեղ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի առաջիկա տարիներին՝ մայրաքաղաքի կենդանաբանական այգին դարձնելով տարածաշրջանի լավագույնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ