News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պետք է նայել մամուլի ասուլիսն ամբողջությամբ, ոչ թե մոնտաժված տարբերակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր վերջին, աղմկահարույց ասուլիսին, որը սոցցանցերում լայն քննարկումների է արժանացել:

«Կցանկանայի, որ նայեին ամբողջական, ոչ թե մոնտաժված տարբերակը: Թող նայեն լրիվ տարբերակը, երբ ձեռքս մեկնում եմ քարտեզի վրա, որտեղ նշված է, թե որ փողոցներն են փակվում»,-ասաց նա: Հարցին, թե դուք լեզվական սխալներ թույլ եք տվել ասուլիսն, Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ բան չի ցանկանում այդ թեմայով խոսել: «Ինձ թվում է՝ մենք լուրջ մարդիկ ենք, լուրջ պաշտոններ ենք զբաղեցնում, անսխալական մարդիկ չկան, մարդը, որ անգամ երբ տնից է դուրս գալիս, երեւի թե վերնաշապիկի օձիքն էլ մի քիչ սխալ է լինում»,-ասաց նա:

Ոստիկանապետի տեղակալը շեշտեց, որ ամենասարսափելին այն է, որ տառասխալներով քոմենթներ են գրում եւ փորձում իրեն դատել, որոշումներ կայացրել:

Նշենք, որ մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում չեն դադարում քննարկումները այս ասուլիսի վերաբերյալ: Փոխոստիկանապետը ասուլիսի ընթացքում, ներկայացնելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվող միջոցառումները, ասել էր առավոտյան 20.00-ին, ինչն էլ քննադատությունների տեղիք էր տվել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ