News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը նստացույց-հացադուլ է սկսել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Այսօր՝ ապրիլի  20-ին, նա մինչեւ ուշ երեկո կմնա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջեւ։

 «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ եմ անում հացադուլը, որ նրանց հիշեցնեմ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այդ հարցով զբաղվեն: Քաղաքական պահանջ չենք ներկայացնում, միայն պահանջում ենք քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Հացադուլը տեւելու է այնքան, մինչեւ քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Ես «Հիմնադիր խորհրդարանի» ծրագրի հետ համաձայն չեմ, ես սա «Հիմնադիր խորհրդարանի» համար չեմ անում, ես սա անում եմ 17 քաղբանտարկյալների համար՝ Շանթ Հարությունյանը եւ իր խումբը, Վոլոդյա Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Խաչիկ Ավետիսյանը:

Թեեւ Խաչիկ Ավետիսյանը նախապես հայտարարել էր, որ իրեն միանալու են մի քանի տասնյակ ազատամարտիկներ, այնուամենայնիվ, նա այսօր մենակ է հացադուլ անում: Վաղվանից ազատամարտիկը հացադուլը կշարունակի տանը, իսկ ապրիլի 25-ին կվերադառնա ՄԻՊ գրասենյակի մոտ: Ազատամարտիկը հույս ունի, որ ապրիլի 25-ին իրեն կմիանան նաեւ մյուս ազատամարտիկները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ