News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր՝ ապրիլի 20-ին, Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ լիագումար նիստում կոչ է արել չսրել իրավիճակը համակարտության գոտում:

Հերմինե Նաղդալյանի լույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի գործընկերներ, մեկ շաբաթ առաջ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերն այցելեց Հայաստան: Այցի օրակարգը հագեցած էր եւ օգտակար` մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող շատ վճռական հարցերի առումով: Նախագահը, խոսելով ցեղասպանության շուրջ, հատկապես ընդգծեց անցյալի հետ առերեսվելու եւ առաջ շարժվելու կարեւորությունը:

Ցավոք, Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցյալը, այլ հիրավի իրականացնում է պատմության զեղծարարության քաղաքականություն: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս երկիրն իրեն ներկայացնում որպես անվտանգ նավահանգիստ փախստականների համար, եւ որ ավելի ցինիկ է՝ Թուրքիան պնդում է՝ լինել այդ ապահով ապաստարանը ՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, երբ հայերը, հույները, բուլղարացիները, ասորիները, հրեաները եւ մնացած ոչ մահմեդական բնակչությունը օսմանյան լծի տակ համակարգված սպանվել են, խոշտանգվել եւ արտաքսվել իրենց հայրենի հողերից, ոչնչացվել է նրանց մշակութային ժառանգությունը:

Այժմ օրակարգի շուրջ:

Կցանկանայի Ձեզ հետ կիսել հայկական պատվիրակության մի շարք մտահոգությունները` Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթի շուրջ, որը պետք է պատրաստվի Վեհաժողովի կողմից:

Հայկական պատվիրակությունը այս հարցի շուրջ մշտապես պաշտպանել է բաց երկխոսության եւ անկեղծ քննարկման սկզբունքները: Հաշվի առնելով խնդրի զգայուն էությունը` մենք մեծ կարեւորություն ենք տալիս Վեհաժողովում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Այսօր մենք զգում ենք տարածաշրջանի բավականին լարված ու դժվարին իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որը ղեկավարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, վտանգված է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների եւ ռազմական սադրանքների պատճառով:

Տիկնայք եւ պարոնայք,

վստահության բուն էությունը խաթարված է: Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը` այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:

Գործընկերներ, մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ ամառվանից մինչ օրս սահմանային միջադեպերի եւ զոհերի թիվը` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, աճել է: Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միայն հայկական կողմի ջանքերը բավարար չեն, քանի դեռ Ադրբեջանն անում է ամենը` սրելու իրավիճակը հակամարտության գոտում: Եվ ցավալի է, որ անհեռանկար փաստաթղթերի գոյությունը խրախուսում է ադրբեջանական կողմին` նախաձեռնելու նոր եւ ավելի լայնածավալ սադրանքներ ու դիվերսիոն գործողություններ: Հունվարին Կրակովում, Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շուրջ հայտարարությամբ, որով նրանք Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց ստանձնած պարտավորություններին:

Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, խորապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր կարող է խաղալ` համագործակցություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ` մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում: Սա այն տիրույթն է, որտեղ Եվրոպայի խորհուրդը , իրոք, կարող է զգալի ներդրում ունենալ` հատկապես հաշվի առնելով տիկին Բրասերի հայտնած այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 820 միլիոնանոց եվրոպական ընտանիքի մի մասն է, որի մասին նույնպես Եվրոպայի խորհուրդը պետք է հոգ տանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ