News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ նախարարության հետ համագործակցության հեռանկարները: Հանդիպման սկզբում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում  իրականացվող երկկողմ ծրագրեր շարունակական բնույթ կունենան: Այդ թվում, նա մասնավորապես կարեւորել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը կնպաստի կոոպերատիվների ստեղծմանը, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների կիրառմանը, ֆերմերների մարքետինգային կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսական բարձրակարգ կրթության ապահովմանը:

Այս ենթատեքստում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ առաջիկայում ամերիկյան կողմը նպատակադրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նախաձեռնել եվրոպական եւ ԵՏՄ շուկաների ուսումնասիրման նոր ռազմավարություն մշակելու աշխատանքները:  «Մենք շատ ենք կարեւորում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրարգրերը, քանի որ դրանք մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Տիկին Հիլիարդն իր հերթին վստահություն է հայտնել, որ միջազգային, այդ թվում, եւ ամերիկյան կողմի ծրագրերը, նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը եւ համայնքների բարեկեցության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնելու երկկողմ համագործակցությունն ու փոխգործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Ամենաշատ