News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 20-ին ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Ողջունելով հյուրերին և Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգման պահանջատիրության համատեքստում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում անցկացվող ճանաչողական դասերն ու ոգեկոչման միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին ներկայացրել է ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915թ. թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:

«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր:

Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունուկ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:

Խոսելով ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաև, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Միջոցառումն ուղեկցվել է աշակերտների բեմանականացումներով, հայ և օտարազգի մտավորականների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտքերի ու ստեղծագործությունների ներկայացմամբ, ինչպես նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին բանակաշինության ոլորտում ընթացող բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ