Ապրիլի 18-ին, ժամը 22.40-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 շենքի դիմաց իրար են բախվել «Պորշ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարից հետո «Պորշ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Դիմիտրի Սահակյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: