News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում՝ Կառավարության երրորդ մասնաշենքի հարակից այգում այսօր` ապրիլի 20-ին, բացվեց «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբեր: Ցուցահանդեսին ներկայացված են Արեւմտյան Հայաստանում եւ Ջուղայում ոչնչացված  խաչքարերի կրկնօրինակները։ (ֆոտոռեպորտաժ)

Ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը, որը կրկնօրինակել է ոչնչացված խաչքարերը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ  «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսին  ներկայացված են  Հին Ջուղայի և Արևմտյան Հայաստանի կորուսյալ 170.000 խաչքարերից միայն 13-ի կրկնօրինակները.

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հիմնովին ոչնչացվեցին մեր խաչքարերը, մենք փորձել ենք նկարների միջոցով վերականգնել այդ խաչքարերի կրկնօրինակները, ցավոք, մեծ թվով խաչքարերից կրկնօրինակել ենք միայն 13-ը»,-ասաց նա:

Ցուցահանդեսի լուսանկարներով ներկայացված են հայկական վանքերն ու բերդերը՝ դրանց նախկին և ներկա տեսքը պատկերող լուսանկարներով եւ տեղեկություններով։ Լուսանկարները տրամադրել է հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը, իսկ խաչքարերի բնօրինակների լուսանկարները՝ հայագետ-նախիջևանագետ Արգամ Ավազյանը:

«Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակագ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ճարտարապետներ, քաղաքական գործիչներ  և այլք:

Նշենք, որ 1915թ. Արևմտյան Հայաստնում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացրել է հայկական եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան հազարավոր ձեռագիր մատյաններ, խաչքարեր և զարդարվեստի բացառիկ նմուշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ