News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես նորմալ կյանքով եմ ապրում, լավատես եմ, ոչ մի բանի համար չեմ մտահոգվում: «Պոզներ» հաղորդման ժամանակ պատասխանելով իր երկարակեցության գաղտնիքի մասին հարցին՝ հայտարարել է ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Չգիտեմ, արդյո՞ք հավատում եմ Աստծուն, բայց կարծում եմ, որ նա, ում մենք Աստված ենք կոչում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն ինչ»,- նշել է շանսոնյեն:

Նա խոստովանել է, որ դիետա չի պահում. «Պետք չէ աղ ուտել, պետք չէ շաքարավազ օգտագործել, պետք չէ յուղոտ բաներ ուտել… Ես ամեն ինչ ուտում եմ»: Երգիչը նա հայտարարել է, որ սպորտով չի զբաղվում, բայց փորձում է մեջքը միշտ ուղիղ պահել:

Շառլ Ազնավուրը նաեւ պատմել է, որ ապրիլի 24-ին անպայման Երեւանում է լինելու՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Չի կարելի է անտեսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունն ասելու ժամանակն է»,- հայտարարել է նա:

Երգչի կարծիքով, թուրքերը հրաժարվում են Հայոց ցեղասպանություն ճանաչել երկու պատճառով. «Նրանք չեն կարող ճանաչել այդ փաստը, քանի որ նրանց մոտ գլխավոր բառը պատիվն է, եւ դա կարելի է հասկանալ: Բայց նաեւ մեկ այլ պատճառ կա. մարդիկ շատ հարստացան այն ամենի հաշվին, ինչը հայերին էր պատկանում»:

Ամեն դեպքում, Ազնավուրը թուրքերի հանդեպ ատելություն չի զգում, եւ դա նրան սովորեցրել է ցեղասպանության ժամանակ ամբողջ ընտանիքին կորցրած մայրը. «Մայրս թուրքերի հանդեպ ատելություն չուներ, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»:

Երգիչը բարձր է գնահատել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: «Հռոմի Պապն այն եզակի մարդկանցից է, որն առանց որեւէ բանից վախենալու ճշմարտությունն է ասում»,- հայտարարել է Շառլ Ազնավուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ