News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ իր առաքելության ընթացքում նա կնպաստի երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, փոխայցելությունների կազմակերպմանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ