Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը Լիբանանի բոլոր դպրոցներում հռչակվել է ոչ աշխատանքային օր։ Այդ մասին հայտարարել է կրթության նախարար Էլիաս Աբու Սաիբը՝ Սուրբ Հռիփսիմե հայկական դպրոցի բակում խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Tayyar. org-ը։
Նախարարի խոսքով, բոլոր պետական եւ մասնավոր դպրոցները փակ են լինելու՝ ի հիշատակ 100-ամյա ողբերգական իրադարձությունների։