News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել 12.5 տոկոս: Սա, իհարկե, տնտեսական աճը չէ, բայց այս ցուցանիշը ինչ-որ չափով փոխարինում է դրան:

Ուշագրավն այն է, որ «2,5-3 տոկոսի տնտեսական աճ»-ը ԱՎԾ-ն արձանագրել է այն դեպքում, երբ մանրածախ առեւտուրը նվազել է ավելի քան 6 տոկոսով, էլէներգիայի արտադրությունը նվազել է ավելի քան 12 տոկոսով, արտահանումը Հայաստանից նվազել է 23 տոկոսով... Այսինքն մարդիկ ավելի քիչ փող ունեն առեւտուր անելու համար, ավելի քիչ էլէներգիա են սպառում, իսկ տնտեսությունը ավելի քիչ է արտահանում, եւ այդ պայմաններում Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ:

Արժույթի միջազգային հիմնադրամը ընդամենը անցած շաբաթ կանխատեսեց, որ այս տարի Հայաստանի տնտեսությունում կլինի 1 տոկոս անկում: Եվ ՀՀ կառավարությունը որոշել է հերքել այս կանխատեսումը, ու ցուցանիշներից պարզ է դառնում, որ հերքելու ամբողջ բեռը դրված է Ազգային վիճակագրական ծառայության վրա:

Ինչ էլ պատահի, ԱՎԾ-ն տարվա կտրվածքով պետք է տնտեսական աճ ցույց տա: Եթե նույնիսկ մարդիկ սոված լինեն, տնտեսությունն էլ վերջնականապես կանգնի, պետք է տնտեսական աճ արձանագրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ