News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ադրբեջանին եւ Թուրքմենստանին նորացնել Տրանսկասպիական գազատարի անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեւչովիչը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

«2011 թվականից Եվրահանձնաժողովը Տրանսկասպիական գազատարի անցկացման վերաբերյալ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ բանակցություններ վարելու մանդատ ունի ու հիմա մենք առաջարկել ենք այդ երկու երկրներին նորացնել այդ հուշագիրը: Սպասում ենք պատասխանի եւ կտեսնենք, թե ինիչպես կընթանան բանակցությունները»,-ասել է նա:

Բացի այդ, Շեւչովիչը նշել է, որ Հարավային գազային միջանցքի նախագծի շրջանակներում կարելի է գազի մատակարարումներ ակնկալել նաեւ Իրաքից եւ Իրանից:

«Հիմա խոսքն Ադրբեջանի մասին է, բայց տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները հարակից երկրներում, Իրաքում, Իրանում՝ հաշվի առնելով վերջին դիվանագիտական բեկումը»,-ասել է նա:

Տրանսկապիական գազատարի նախագիծը նախատեսում է Թուրքմենստանի արեւելյան հանքավայրերից գազի տեղափոխումը Թուրքիայի Էրզրում քաղաք, ապա նաեւ Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ