News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենաները մերկասառույցի եւ ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ՏԼ 218 համարանիշով ավտոմեքենան:

***

Ապրիլի 21-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մոտակայքում երեք բեռնատար ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածից (Սպիտակի ոլորաններ) դուրս են բերել 17 մարդատար եւ 1 բեռնատար ավտոմեքենա:

***

Ապրիլի 20-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհին` Սոթք-Քարվաճառ հատվածում, «Վազ-2105» մակնիշի ավտոմքեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարակն ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2105» մակնիշի 14 LL 628 պ/հ (վարորդ Հ. Մ.) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 NR 217 պ/հ (վարորդ Ս. Ա.) ավտոմեքենաները:

***

Ապրիլի 20-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացող ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի 29 OT 271 համարանիշով (վարորդ` Ռ. Բ.) ավտոմեքենան:

***

Ապրիլի 20-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոսկու հանքի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 39-րդ կմ-ում «ԳԱԶել» մակնիշի 35 UT 314 (վարորդ` Խ. Կ.) եւ «ԳԱԶ-2410» մակնիշի 33 TU 913 համարանիշներով  ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ