News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու հետ համատեղ ապրիլի 17-ին կազմակերպել է բարեգործական երեկո՝ ի աջակցություն Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակի կառուցման: Երեւանի կենդանաբանական այգում կառուցվելիք խաղահրապարակն ազատ հասանելիությամբ կրթական, թերապեւտիկ եւ խաղային ներառական հարթակ կդառնա Հայաստանում գրանցված շուրջ 8000 երեխայի համար:

Բարեգործական երեկոյին մասնակցել են մասնավոր եւ հասարակական հատվածների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների եւ ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվել է  շուրջ տասը միլիոն դրամ: Երեկոյի ավարտին այդ գումարը կրկնապատկել է  հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Բարեգործական երեկոյի ընթացքում աճուրդի են հանվել ճանաչված նկարիչներ Աշոտ Ավագյանի, Վահագն Համալբաշյանի, Լուսի Աբդալյանի, Գաբրիել Մանուկյանի, Արեւ Պետրոսյանի, Նարեկ Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի՝ նախագծին նվիրաբերված աշխատանքներն, ինչպես նաեւ արժեքավոր նմուշներ «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» եւ «Աբրիկոն» գործարանների կողմից: Անձայն աճուրդի են ներկայացվել հատուկ կարիքներով երեխաների ձեռքի աշխատանքները:

Երաժշտական եւ թատերական ներառական համարներով հանդես են եկել Ունիսոն ՀԿ-ի «Փարոս» երգչախումբը, Փոքր թատրոնը եւ Մանկական զարգացման հիմնադրամի` «Մենք ենք» ներառական թատերախումբը:

Խաղահրապարակի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ի հունիսին՝ խաղային եւ կրթական հավասար հնարավորություններ ստեղծելով բոլոր երեխաների համար:

2011թ.-ից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է երկարաժամկետ` «Հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու համար» նախագիծը, որի նպատակն է կենդանաբանական այգին դարձնել բնապահպանական եւ կրթական բազմագործառույթ տարածաշրջանային կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ